ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Ղարաբաղյան թեման մնում է օրակարգային հարց Ռուսաստանի համար

Ղարաբաղյան թեման մնում է օրակարգային հարց Ռուսաստանի համար
03.12.2020 | 22:20

Մոսկվան ԵԱՀԿ երկրներից ավելի մեծ աջակցություն է ակնկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ ՌԴ ԱԳ նախարարի խոսքով` հակամարտությունների կարգավորման գործում կազմակերպության ներուժը մնում է պահանջված։

«ԵԱՀԿ տարածքում ճգնաժամային իրավիճակների լուծման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է ավելի շատ աջակցություն ստանան մասնակից պետությունների կողմից, ինչը կնպաստի դրանց իրականացմանը։ Ակնկալում ենք դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, որին կշարունակենք ամեն կերպ աջակցել։ Կարևորում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների միջև համագործակցությունը», - ասել է Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ ԱԳ նախարարների հեռավար նիստին։


Ղարաբաղյան խնդրին հինգշաբթի օրն անդրադարձել է նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Մարիա Զախարովան ասել է, որ գերիների փոխանակման հարցով այսօր զբաղվում են ռուս խաղաղապահները։
ՌԴ ԱԳ նախարարը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Հեռախոսազրույցի մանրամասները չեն հրապարակվում, ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում նշված է՝ քննարկվել են նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի հետ կապված հարցեր։

Դիտվել է՝ 2770

Մեկնաբանություններ